20:23  ,  4 դեկտեմբերի, 2023

«Նյուքասլ Յունայթեդը» դիտարկում է Դե Խեային պայմանագիր առաջարկելու տարբերակը

Անգլիական «Նյուքասլ Յունայթեդը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Դավիդ Դե Խեային կարճաժամկետ պայմանագիր առաջարկելու տարբերակը, հաղորդում է Daily Mail-ը։

«Նյուքասլի» հիմնական դարպասապահ, անգլիացի Նիկ Փոուփը  ուսի վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-5 ամիս։

Այս ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո Դե Խեան ազատ գործակալի կարգավիճակում է։

«Մանչեսթեր Յունայթեդում» նա ստանում էր շաբաթական 375 հազար ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում