19:51  ,  4 դեկտեմբերի, 2023

ԲԿՄԱ-ն ուժեղ էր «Ուրարտուից» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

66-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 21-ամյա հարձակվող Գրենիկ Պետրոսյանը։ 2 րոպե անց սեփական դարպասը գրավեց «Ուրարտուի» ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոն։

«Ուրարտուն» 34 միավորով չորրորդն է, ԲԿՄԱ-ն 6-րդն է՝ 22 միավոր։

Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր

ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 2:0

Գրենիկ Պետրոսյան, 66, Իվան Զոտկո, 68, ինքնագոլ

«Նոա» - «Վան»՝ 3:1

Արթուր Միրանյան, 32, 45+3, Պաուլ Գլադոն, 90+8 - Իպեհե Ուիլյամս, 84

Դեկտեմբերի 5

«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 16:00

«Շիրակ» - «Վեստ Արմենիա»՝ 18:00

Դեկտեմբերի 6

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 14:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով