19:31  ,  4 դեկտեմբերի, 2023

Բելինգեմ․ Ներեցեք, բայց իսպաներենի հետ կապված անսպասելի խոչընդոտներ ունեմ

Մադրիդի «Ռեալի» նորեկ, 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նշել է, թե իր հետ աշխատանքում ինչից է դժգոհ Արքայական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։

«Ես դեռ չեմ խոսում իսպաներեն։ Դրանից դժգոհ է Անչելոտին։ Ներեցեք, բայց իսպաներենի հետ կապված անսպասելի խոչընդոտներ ունեմ։ Ընդունում եմ, որ ծանր է։ Ամեն դեպքում, խոստանում եմ, որ առավելագույն ջանք կգործադրեմ, որպեսզի հաղթահարեմ»,- Բելինգեմի խոսքը մեջբերում է AS-ը։

Անչելոտին գովել էր Բելինգեմին՝ նրան համեմատելով ֆրանսիացի Զինեդին Զիդանի եւ բրազիլացի Կակայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում