18:14  ,  4 դեկտեմբերի, 2023

«Նոան» պարտության մատնեց «Վանին», Միրանյանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում Երեւանի «Նոան» ընդունեց Չարենցավանի «Վանին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ «Նոայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը։ Դաշտի տերերից աչքի ընկավ նաեւ հոլանդացի հարձակվող Պաուլ Գլադոնը։

«Նոան» 39 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Փյունիկից» (18 խաղ) հետ է 7 միավոր։ «Վանը» վերջինն է՝ 11 միավոր։

Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր

«Նոա» - «Վան»՝ 3:1

Արթուր Միրանյան, 32, 45+3, Պաուլ Գլադոն, 90+8 - Իպեհե Ուիլյամս, 84

ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 18:00

Դեկտեմբերի 5

«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 16:00

«Շիրակ» - «Վեստ Արմենիա»՝ 18:00

Դեկտեմբերի 6

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 14:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով