17:05  ,  4 դեկտեմբերի, 2023

Պատանեկան ԱԱ․ Անդրանիկ Մարտիրոսյանը պարտվեց եզրափակիչում (տեսանյութ)

Երեւանի «Միկա» մարզադահլիճում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Մարտիրոսյանը նվաճեց արծաթե մեդալ։

60 կգ քաշային կարգի եզրափակիչում նա պարտություն կրեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆիրուժոն Սադուլաեւից։

Ավելի վաղ Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն այս առաջնությունում նվաճել էր 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, որը 5:0 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Անգել Յանկով Դիմիտրովին։

48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը եզրափակիչում պարտվել էր հնդիկ Պայալ Պայալին։ Արծաթե մեդալ էր նվաճել նաեւ 46 կգ քաշային Առնո Դարչինյանը։

Եզրափակիչների առաջին օրը Հայաստանի երեք մասնակիցներից ոսկե մեդալակիր էր դարձել Վաղարշակ Քեյանը (48 կգ), Արեն Խառատյանը (52 կգ) եւ Սամվել Սիրամարգյանը (70 կգ) բավարարվել էին արծաթե մեդալով։

Հայաստանն ունի եզրափակիչի եւս երկու մասնակից․

66 կգ

Արգիշտի Հակոբյան - Իվան Սինյակ (Բելառուս)

75 կգ

Ալբերտ Հարությունյան - Սահիլ Սահիլ (Հնդկաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում