16:34  ,  4 դեկտեմբերի, 2023

Չավի․ Տեսանք այս մրցաշրջանում «Բարսելոնայի» ամենալիարժեք խաղը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ Լա Լիգայի 15-րդ տուրի խաղում։ Միակ գոլը խփել էր պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Աթլետիկոյին»։

«Շատ լավ խաղաց մեր թիմը։ Երկրորդ խաղակեսում «Աթլետիկոն» որոշակի ճնշում գործադրեց, բայց մենք տեսանք այս մրցաշրջանում «Բարսելոնայի» ամենալիարժեք խաղը։

Ժոաու Ֆելիշը հրաշալի խաղաց, լավ էր ընտրում դիրքը։ Նա մեր ջոկերն էր։ Ֆելիշը երջանիկ է, ակտիվ եւ գոհ իր խաղից։ Նա շատ խելացի էր գործում։ Թիմում նրան հրաշալի են ընդունել։ Ֆելիշն ավելի է միավորել թիմը։ Ուրախ եմ նրան տեսնել մեր կազմում»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» 34 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Աթլետիկոն» նահանջեց չորրորդ տեղ՝ 31 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում