14:43  ,  4 դեկտեմբերի, 2023

IWF Գրան Պրի. Հայաստանի 10 ծանրորդ դուրս կգա մրցահարթակ

Հայաստանի 10 ծանրորդ կմասնակցի Քաթարի մայրաքաղաք Դոհայում դեկտեմբերի 4-ին մեկնարկել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) Գրան Պրի  երկրորդ մրցաշարին։

100 երկրների 400  ծանրորդներ կպայքարեն նաեւ 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների համար։

Կանանց Հայաստանի թիմում Արտաշես Ներսիսյանն ընդգրկել է Ալեքսանդրա Գրիգորյանին (59 կգ),  Տաթև  Հակոբյանին, Լիանա Գյուրջյանին (երկուսն էլ ՝ 81 կգ)  և Հռիփսիմե Խուրշուդյանին (87 կգ), հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը (armnoc.am)։

Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ տղամարդկանց թիմում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ ՝ +109 կգ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում