14:11  ,  4 դեկտեմբերի, 2023

«Նյուքասլ Յունայթեդի» հիմնական դարպասապահը բաց կթողնի 4-5 ամիս

Անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» հիմնական դարպասապահ, անգլիացի Նիկ Փոուփը ուսի վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-5 ամիս, հաղորդում է The Telegraph-ը։

«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի խաղում Նիկ Փոուփը փոխարինվել էր 86-րդ րոպեին։ «Նյուքասլ Յունայթեդն» այդ խաղում հաղթել էր 1:0 հաշվով։

Այս վնասվածքի պատճառով կասկածի տակ է 31-ամյա դարպասապահի մասնակցությունը Անգլիայի հավաքականի կազմում Եվրո-2024-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս