10:58  ,  4 դեկտեմբերի, 2023

Հենրիխ Մխիթարյան․ Վարպետության դաս «Ինտերից» (ֆոտո)

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության Իտալիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Նապոլիին» 3:0 հաշվով պարտության մատնելուց հետո սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել հանդերձարանից։

Հայաստանի հավաքականի նախկին ավագն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 77-րդ րոպեին։ Նա 58-րդ րոպեին զգուշացվել էր դեղին քարտով։

«Ինտերը» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։ «Նապոլին» 5-րդն է՝ 24 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս