10:07  ,  4 դեկտեմբերի, 2023

Երեւան-2023. Հայաստանի 6 պատանի բռնցքամարտիկ այսօր կպայքարի ԱԱ-ի տիտղոսների համար

Երեւանի «Միկա» մարզադահլիճում դեկտեմբերի 4-ին կավարտվի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը։ Հայաստանի եւս 6 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալների համար։

Եզրափակիչների առաջին օրը Հայաստանի երեք մասնակիցներից ոսկե մեդալակիր դարձավ Վաղարշակ Քեյանը (48 կգ), Արեն Խառատյանը (52 կգ) եւ Սամվել Սիրամարգյանը (70 կգ) բավարարվեցին արծաթե մեդալով։

Պատանեկան ԱԱ, եզրափակիչ, 15:00-ից

46 կգ

Առնո Դարչինյան - Իսլամ Մագոմեդով (Ռուսաստան)

48 կգ

Հեղինե Պետրոսյան - Պայալ Պայալ (Հնդկաստան)

50 կգ

Տիգրան Հովսեփյան - Անգել Յանկով Դիմիտրով (Բուլղարիա)

60 կգ

Անդրանիկ Մարտիրոսյան - Ֆիրուժոն Սադուլաեւ (Ուզբեկստան)

66 կգ

Արգիշտի Հակոբյան - Իվան Սինյակ (Բելառուս)

75 կգ

Ալբերտ Հարությունյան - Սահիլ Սահիլ (Հնդկաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում