22:08  ,  3 դեկտեմբերի, 2023

Նաիր Տիկնիզյան․ Ամեն ինչ լավ է, ես շատ երջանիկ եմ

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է 3:1 հաշվով հաղթանակը չեմպիոն «Զենիթի» նկատմամբ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում։ Տիկնիզյանը խփել էր «Լոկոմոտիվի» երրորդ գոլն այդ խաղում։

«Հետաքրքիր եւ հուզական, կենդանի խաղ էր։ Ուրախ ենք, որ երկրորդ անգամ հաղթեցին առաջնության ուժեղագույն թիմին։ Մենք երջանիկ ենք։

Երբ փողոցում բացասական ջերմաստիճան է, դա մոտիվացնում է սովորականից շատ վազել, բայց եթե ավելի լուրջ, ապա դա ոչ մի ազդեցություն չի թողնում։ Խաղադաշտը կատարյալ վիճակում էր։ Մրցակցին շատ լավ ուսումնասիրել էինք եւ թույլ չտվեցինք թելադրել իրենց խաղը։

Ամուսնությունիցս հետո իմ կյանքում փոփոխությունները միայն դրական են։ Ամեն ինչ լավ է, եւ ես շատ երջանիկ եմ»,- Տիկնիզյանի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն։

Հիշեցնենք, որ Տիկնիզյանը հոկտեմբերի 24-ին ամուսնացել է ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում