14:05  ,  3 դեկտեմբերի, 2023

ՄԼՍ․ Եզրափակիչի զույգը

Հյուսիսամերիկյան ֆուտբոլային ՄԼՍ-ում հայտնի դարձան փլեյ-օֆֆի եզրափակիչի մասնակիցները։

Տիտղոսը կվիճարկեն «Լոս Անջելեսը» եւ «Քոլամբուս Քրյուն»։

Արեւմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Լոս Անջելեսը» 2:0 հաշվով պարտության մատնեց «Հյուսթոն Դինամոյին»։

Արեւելյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Քոլամբուս Քրյուն» լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով առավելության հասավ «Ցինցինատիի» նկատմամբ։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով։

Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում