13:14  ,  3 դեկտեմբերի, 2023

Արման Ծառուկյան․ Հրաշալի կլիներ մենամարտել Ջասթին Գեթժիի հետ

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման 8-րդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) ԱՄՆ-ի Օսթին քաղաքում տեղի ունեցած UFC Fight Night 233 մրցաշարում UFC դասակարգման չորրորդ համար, ամերիկացի Բենեիլ Դարիուշին հաղթելուց հետո հույս է հայտնել, որ հաջորդ մենամարտը կանցկացնի ամերիկացի Ջասթին Գեթժիի հետ UFC-ի BMF գոտու համար։

«Հրաշալի կլիներ մենամարտել Ջասթին Գեթժիի հետ։ Այդ մենամարտը կլիներ լավ տարբերակ։ UFC վարկանիշային աղյուսակում հիմա պետք է դառնամ երրորդ համարը, քանի որ Գեթժին արժանի է լինել երկրորդը։ Երրորդ համարը երկրորդ համարի դեմ եւ BMF տիտղոսի համար մենամարտ, հետո կլինի իսկական տիտղոսի համար մենամարտ»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է ESPN US-ը։

Հիմա թեթեւ քաշային կարգում դասակարգման երրորդ համարը ամերիկացի Դասթին Պորիեն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում