21:50  ,  2 դեկտեմբերի, 2023

Եվրո-2024. Եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները

Տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։

Վերջին երեք մասնակիցները հայտնի կդառնան գարնանն անցկացվելիք ընտրական փլեյ-օֆֆում։

A խումբ․ Գերմանիա, Շոտլանդիա, Հունգարիա, Շվեյցարիա։

B խումբ․ Իսպանիա, Խորվաթիա,  Իտալիա, Ալբանիա։

C խումբ․ Սլովենիա, Դանիա,  Սերբիա, Անգլիա։

D խումբ․ Փլեյ-օֆֆի A ուղու (Ուելս/Ֆինլանդիա - Լեհաստան/Էստոնիա) հաղթող, Նիդերլանդներ, Ավստրիա, Ֆրանսիա։

E խումբ․ Բելգիա, Սլովակիա, Ռումինիա, փլեյ-օֆֆի B ուղու (Բոսնիա եւ Հերցեգովինա/Ուկրաիան - Իսրայել/ Իսլանդիա) հաղթող։

F խումբ․ Թուրքիա, փլեյ-օֆֆի C ուղու (Վրաստան/Լյուքսեմբուրգ - Հունաստան/Ղազախստան) հաղթող,  Պորտուգալիա, Չեխիա։

Եվրո-2024-ը կանցկացվի 2024թ․ հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայի 10 քաղաքներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում