Գերմանիայի հավաքականը նվաճեց Ինդոնեզիայում ավարտված ֆուտբոլի աշխարհի մինչեւ 17 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Եզրափակիչում գերմանացիները մրցեցին Ֆրանսիայի թիմի հետ եւ առավելության հասան հետխաղային 11-մետրանոցներով՝ 4:2։
Հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով։
Բրոնզե մեդալները նվաճել էր Մալիի թիմը, որը 3:0 հաշվով պարտության էր մատնել արգենտինացիներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում