16:10  ,  2 դեկտեմբերի, 2023

«Ռեալը» հունվարին պայմանագիր կառաջարկի Մբապեին

Մադրիդի «Ռեալը» վերջին փորձը կկատարի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի  հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու ուղղությամբ։

Հունվարին Արքայական ակումբն իրավունք կունենա պայմանագիր առաջարկել 24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստին, որի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ «Ռեալը» կօգտվի հնարավորությունից եւ պայմանագիր կառաջարկի Մբապեին, հաղորդում է Relevo-ն։

Նշվում է, որ եթե այս անգամ էլ Մբապեն չտեղափոխվի «Ռեալ», մադրիդյան ակումբի ղեկավարությունն այլեւս չի վերադառնա նրա տրանսֆերի թեմային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում