14:05  ,  2 դեկտեմբերի, 2023

«Բավարիա» - «Ունիոն Բեռլին» հանդիպումը հետաձգվել է առատ ձյան պատճառով (ֆոտո, վիդեո)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 13-րդ տուրի «Բավարիա» - «Ունիոն Բեռլին» հանդիպումը հետաձգվել է Գերմանիայում ձյան առատ տեղումների պատճառով, հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Անբարենպաստ եղանակային պայմանների հետեւանքով Մյունխենի օդանավակայանը չեղարկել է թռիչները, երկաթուղային հաղորդակցությունը եւս խափանվել է։

Բավարիայի մայրաքաղաքում ժամանակավորապես չեն աշխատում մետրոպոլիտենը, ավտոբուսներն ու տրամվայները։

«Բավարիա» - «Ունիոն Բեռլին» հանդիպումը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 2-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում