00:07  ,  2 դեկտեմբերի, 2023

«Ալ Հիլյալը» Միտրովիչի դուբլի եւ Միլինկովիչ-Սավիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալ Նասրին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 15-րդ տուրում առաջատար «Ալ Հիլյալն» ընդունեց «Ալ Նասրին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Միակ գոլը 64-րդ րոպեին խփեց սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը (տեսանյութ

74-րդ րոպեին «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրավեց մրցակցի դարպասը, սակայն գրանցվեց խաղից դուրս վիճակ։

90-րդ եւ ավելացված երկրորդ րոպեին աչքի ընկավ սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը (տեսանյութ

«Ալ Հիլյալը» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ալ Նասրից»։

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ալ Հիլյալ» - «Ալ Նասր»՝ 3:0

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 64, Ալեքսանդր Միտրովիչ, 90, 90+2

Թիմերի մեկնարկային կազմերը

«Ալ Հիլյալ»․ Բոնո, Աբդուլհամիդ, Կուլիբալի, Ալ-Բուլայհի, Ալ-Բուրայկ, Միլինկովիչ-Սավիչ, Նեւեշ, Մայքլ, Մալկոմ, Ալ-Դավսարի, Միտրովիչ։

«Ալ Նասր»․ Ալ-Ակիդի, Տելես, Լապորտ, Լաջամի, Ալ-Գանամ, Ֆոֆանա, Բրոզովիչ, Մանե, Տալիսկա, Օտավիո, Ռոնալդու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում