19:26  ,  1 դեկտեմբերի, 2023

Մ-17 ԱԱ․ Մալին հաղթեց Արգենտինային երրորդ տեղի համար խաղում

Ինդոնեզիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի մինչեւ 17 տարեկանների առաջնության բրոնզե մեդալների համար խաղում Մալիի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Արգենտինայի թիմին։

Կիսաեզրափակիչում Մալին պարտվել էր Ֆրանսիայի հավաքականին (1:2), Արգենտինայի հավաքականը՝ Գերմանիային (3:3, 11մ՝ 2:4)։

Գերմանիա - Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում