18:42  ,  1 դեկտեմբերի, 2023

Ջուդ Բելինգեմը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը վնասվածք է ստացել մարզման ժամանակ, հաղորդում է AS-ը։

Բելինգեմը լքել է խաղադաշտը մարզման մեկնարկից 10 րոպե անց։ Նա ոտքի մկանային վնասվածք է ստացել։

Բելինգեմի մասնակցությունը «Գրանադայի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպմանը հարցականի տակ է։

«Ռեալ» - «Գրանադա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։

Բելինգեմն ընթացիկ առաջնությունում «Ռեալի» հետ մասնակցել է 16 հանդիպման, խփել է 15 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում