Երեւանի «Միկա» մարզադահլիճում շարունակվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում եզրափակիչ դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ Արգիշտի Հակոբյանը։
66 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Արգիշտի Հակոբյանը 4:1 հաշվով պարտության մատնեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Աքբար Ահմադովին։
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արեն Խառատյանը, Առնո Դարչինյանը եւ Հեղինե Պետրոսյանը։
52 կգ քաշային կարգում Արեն Խառատյան 5:0 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Յանկո Մետոդիեւ Իլիեւին։
46 կգ քաշային կարգում Առնո Դարչինյանը 4:1 հաշվով առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուռախմոն Մախմուջոնովի նկատմամբ։
Աղջիկների 48 կգ քաշային կարգում Հեղինե Պետրոսյանն առաջին ռաունդում երկու նոկդաունի շնորհիվ ժամանակից շուտ հաղթեց Սին-Այ Շենին (Տայպեյ)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում