15:49  ,  1 դեկտեմբերի, 2023

Պատանեկան ԱԱ․ Արեն Խառատյանը, Առնո Դարչինյանն ու Հեղինե Պետրոսյանը դուրս եկան եզրափակիչ (տեսանյութ)

Երեւանի «Միկա» մարզադահլիճում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում ընթանում են կիսաեզրափակիչի մենամարտերը։

Հայաստանի 10 ներկայացուցիչներից երեքն արդեն նվաճել է եզրափակիչի ուղեգիր եւ ապահովել առնվազն արծաթե մեդալ։

52 կգ քաշային կարգում Արեն Խառատյան 5:0 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Յանկո Մետոդիեւ Իլիեւին։

46 կգ  քաշային կարգում Առնո Դարչինյանը 4:1 հաշվով առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուռախմոն Մախմուջոնովի նկատմամբ։

Աղջիկների 48 կգ քաշային կարգում Հեղինե Պետրոսյանն առաջին ռաունդում երկու նոկդաունի շնորհիվ ժամանակից շուտ հաղթեց Սին-Այ Շենին (Տայպեյ)։

Ցերեկային մրցահերթում Հայաստանի թիմից ռինգ կբարձրանա եւս երկու բռնցքամարտիկ․

66 կգ

Արգիշտի Հակոբյան - Աքբար Ահմադով (Ուզբեկստան)

+80 կգ

Տիգրան Խաչատրյան - Հեմանտ Սանգվան (Հնդկաստան)

Երեկոյան մրցահերթ 17:30-ից, A ռինգ

48 կգ

Վաղարշակ Քեյան - Նիջման Նիջմեթ (Ղազախստան)

70 կգ

Սամվել Սիրամարգյան - Նորբեկ Աբդուալեւ (Ուզբեկստան)

B ռինգ

50 կգ

Տիգրան Հովսեփյան - Դոմինիկ Գոմբայ (Հունգարիա)

60 կգ

Անդրանիկ Մարտիրոսյան - Աբդուլահ Մոհմադ (Հորդանան)

75 կգ

Ալբերտ Հարությունյան - Դանիել Բանդոմո (Իսպանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս