12:20  ,  1 դեկտեմբերի, 2023

Sinquefield Cup․ Կարուանան նվաճեց տիտղոսը, Արոնյանը 5-րդն է

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարունայի հաղթանակով ավարտվեց Sinquefield Cup ավանդական մրցաշարը։

Վերջին տուրում Կարուանան պարտության մատնեց Ռումինիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտին եւ 8 հնարավորից վաստակեց 5,5 միավոր՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։

Կես միավոր հետ մնաց ամերիկացի Լենիեր Դոմինգես Պերեսը, որը վերջին տուրում ոչ ոքի խաղաց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանի (ԱՄՆ) հետ։ Հայ շախմատիստը 4 միավորով գրավեց 5-րդ տեղը։

Նույնքան միավոր վաստակեցին նաեւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը։

Sinquefield Cup-ը Grand Chess Tour-ի հերթական փուլն էր, մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար էր։

Կարուանան առաջին տեղը գրավեց նաեւ Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում