00:07  ,  1 դեկտեմբերի, 2023

UFC․ Արմեն Պետրոսյանը մենամարտ կանցկացնի Լաս Վեգասում

Խառը մենամարտերի (ММА) միջին քաշային կարգում հանդես եկող Արմեն Պետրոսյանը (Հայաստան) կանցկացնի մենամարտ բրազիլացի Ռոդոլֆո Վիեյրայի դեմ, հաղորդում է MMA Fighting-ը։

Երեք ռաունդով մենամարտը տեղի կունենա 2024թ․ փետրվարի 10-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվելիք UFC մրցաշարում։

Արմեն Պետրոսյանն ու Ռոդոլֆո Վիեյրան պետք է մենամարտեին նոյեմբերի 4-ին, սակայն հայ մարտիկը հիվանդացել էր։

Արմեն Պետրոսյանը ММА-ում անցկացրել է 10 մենամարտ, տարել 8 հաղթանակ։ Վիեյրան 11 մենամարտում տարել է 9 հաղթանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում