21:26  ,  30 նոյեմբերի, 2023

ԿԼ․ «Աստանան» պարտվեց «Դինամո Զագրեբին», Հարոյանն ու Հովհաննիսյանը մասնակցեցին խաղին (տեսանյութ)

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում ղազախական «Աստանան» ընդունեց խորվաթական «Դինամո Զագրեբին» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

«Աստանայի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրին Հայաստանի հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը։

Վարազդատ Հարոյանը 73-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։

C խմբում «Դինամոն» 6 միավորով երկրորդն է, «Աստանան» երրորդն է՝ 4 միավոր։ Փլեյ-օֆֆի ուղեգիրն արդեն ապահովել է խմբի առաջատար, չեխական «Վիկտորիան»։

Կոնֆերենցիաների լիգա, 5-րդ տուր

C խումբ 

«Աստանա» (Ղազախստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)` 0:2 (տեսանյութ)

Գաբրիել Վիդովիչ, 48, Տակուրո Կանեկո, 79

Չիրացրած 11մ՝ Դեմբո Դարբո («Աստանա»), 12

Հեռացում՝ Դուշան Յովանովիչ («Աստանա»), 73, երկրորդ դեղին քարտ

«Բալկանի» (Կոսովո) - «Վիկտորիա» (Չեխիա)` 21:45 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն. «Վիկտորիա» (4 խաղ)՝ 12 միավոր, «Դինամո»՝ 6, «Աստանա»՝ 4, «Բալկանի» (4 խաղ)՝ 4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում