20:17  ,  30 նոյեմբերի, 2023

Երեւան-2023. Հայաստանը ապահովեց 10 մեդալ պատանեական ԱԱ-ում (տեսանյութ)

Երեւանի «Միկա» մարզադահլիճում անցկացվող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց կիսաեզրափակիչի 10 ուղեգիր։

Քառորդ եզրափակիչում նոյեմբերի 30-ին հաղթանակներ տարան Վաղարշակ Քեյանը (48 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Տիգրան Խաչատրյանը (+80 կգ)։

Նոյեմբերի 29-ին քառորդ եզրափակիչներում հաղթանակներ էին տարել Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ), պատանիների Եվրոպայի չեմպիոն Տիգրան Հովսեփյանը (50 կգ) եւ Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ)՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում