19:04  ,  30 նոյեմբերի, 2023

«Լիոնը» հեռացրեց գլխավոր մարզիչին

Ֆրանսիական «Լիոնը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց իտալացի Ֆաբիո Գրոսոյին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով ընթացիկ արդյունքները եւ Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղում գտնվող պրոֆեսիոնալ թիմի իրավիճակի վերլուծությունը՝ «Օլիմպիկ Լիոնը» որոշել է խզել պայմանագրերը Ֆաբիո Գրոսոյի եւ նրա տեղակալների հետ»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Ֆաբիո Գրոսոն թիմը գլխավորել էր այս տարվա սեպտեմբերի 16-ին։ Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Ֆաբիո Գրոսոն «Լիոնը» ներկայացրել է 2007-2009 թվականներին։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 12 խաղում «Լիոնը» տարել է ընդամենը մեկ հաղթանակ, կրել 7 պարտություն, 4 խաղ ավարտել ոչ ոքի եւ 7 միավորով վերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում