16:25  ,  30 նոյեմբերի, 2023

«Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալեց «Արարատ-Արմենիային» եւ բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

«Ալաշկերտից» 22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Ագդոնը։ 40-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը։

«Արարատ-Արմենիան» 36 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Նոային» եւ երրորդն է։ «Ալաշկերտը» 5-րդն է՝ 30 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 1:1

Ագդոն, 22  -  Արմեն Համբարձումյան, 40

ԲԿՄԱ - «Վան»՝ 18:00

Նոյեմբերի 29

«Ուրարտու» - «Արարատ»՝ 2:1

Յայա Սանոգո, 10, Արտյոմ Մաքսիմենկո, 81 - Բերտրան Մանի, 29

«Նոա» - «Վեստ Արմենիա»՝ 5:1

Գոռ Մանվելյան, 33, Արթուր Միրանյան, 69, 11մ, 71, 90, Ջասթին Մեթյու, 90+4 - Անդրե Մենսալաո, 28, 11մ

Նոյեմբերի 28

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 1:1

Ռոբերտ Դարբինյան, 90+1 - Արտակ Դաշյան, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում