13:12  ,  30 նոյեմբերի, 2023

Հայաստանի մասնակիցները՝ արագ եւ կայծակնային շախմատի ԱԱ-ում

Ավարտվեցին ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության հայաստանյան ընտրական մրցաշարերը:

Երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք նվաճեցին մասնակցելու դեկտեմբերի 25-ից 31-ն Ուզբեկստանում անցկացվելիք արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:

Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ ՄԳ Տիգրան Հարությունյան

2-րդ տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան

3-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան

Լավագույն եռյակը կայծակնային շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան

2-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան

3-րդ տեղ՝ ՄԳ Մամիկոն Ղարիբյան

Ֆոտո՝ ՀՇՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում