11:45  ,  30 նոյեմբերի, 2023

Sinquefield Cup. Արոնյանը ոչ ոքի խաղաց Ռապորտի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup ավանդական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ ֆիգուրներով ոչ ոքի ավարտեց Ռումինիան ներկայցնող Ռիչարդ Ռապորտի հետ պարտիան։

Արոնյանը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը 3,5-ական միավորով բաժանում են 4-6-րդ տեղերը։ Նրանք անցկացրել են 7-ական պարտիա։ Առաջինից երրորդ տեղերը 4,5-ական միավորով բաժանում են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլին Սոն եւ Լենիեր Դոմինգես Պերեսը։ Սոն 8 պարտիա է անցկացրել եւ ավարտել մրցելույթը։ 

Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր։

Sinquefield Cup-ը Grand Chess Tour-ի հերթական փուլն է, մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում