22:25  ,  29 նոյեմբերի, 2023

Արման Ծառուկյան․ Հավատում եմ, որ ֆիզիկական պատրաստությամբ գերազանցում եմ Դարիուշին

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման 8-րդ համար Արման Ծառուկյանը վստահ է, որ առաջիկա մենամարտում կգերազանցի դասակարգման չորրորդ համար, ամերիկացի Բենեիլ Դարիուշին։ Նրանց մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի Օսթին քաղաքում, UFC Fight Night մրցաշարում։

«Ես հավանում եմ 5 ռաունդով մենամարտերը, քանի որ շտապելու եւ խելահեղ քայլերի դիմելու անհրաժեշտություն չկա։ Կարող ես շատ դանդաղ սկսել, շատ ժամանակ ունես մրցակցիդ տապալելու համար։

Ես հավատում եմ, որ իմ ֆիզիկական պատրաստությամբ գերազանցում եմ Դարիուշին եւ կկարողանամ հաղթել նրան»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը։

Դարիուշը MMA-ում անցկացրել է 28 մենամարտ, տարել 22 հաղթանակ։ Ծառուկյանը 23 մենամարտում տարել է 20 հաղթանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում