21:17  ,  29 նոյեմբերի, 2023

«Ինտերը» բանակցում է Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպանի հետ

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» բանակցում է իտալական «Կալյարիի» եւ Ուրուգվայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Նայթան Նանդեսի հետ։ Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալը, փոխանցում է Montevideo.com.uy-ը։

Նանդեսի պայմանագիրը «Կալյարիի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նա հաջորդ ամռանը կարող է անվճար միանալ իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին։

«Մի քանի առաջարկներ ենք ստացել։ Հիմա բանակցում ենք «Ինտերի» հետ, որը հետաքրքրված է Նանդեսի ծառայություններով»,- ասել է ֆուտբոլիստի գործակալը։

Ընթացիկ մրցաշրջանում Նանդեսը «Կալյարիի» հետ մասնակցել է 10 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում