20:28  ,  29 նոյեմբերի, 2023

Պատանեկան ԱԱ․ Հայաստանն ապահովեց առնվազն 4 մեդալ (տեսանյութ)

Երեւանի «Միկա» մարզադահլիճում անցկացվող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականն ապահովել է առնվազն 4 մեդալ։

Աղջիկների 48 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հեղինե Պետրոսյանը քառորդ եզրափակիչում հաղթեց ռումինացի Նիկոլետա Սկուրտին եւ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։

46 կգ քաշային կարգում Առնո Դարչինյանը 5:0 հաշվով հաղթեց էկվադորից Ջաիր Բոնիլային եւ նույնպես ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։

50 կգ քաշայինների քառորդ եզրափակչում պատանիների Եվրոպայի չեմպիոն Տիգրան Հովսեփյանը 5:0 հաշվով պարտության մատնեց Զիմբաբվեն ներկայացնող Մոյո Քրեյին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

60 կգ քաշային կարգում Անդրանիկ Մարտիրոսյանը նույնպես 5:0 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Վլադիսլավ Կաուրաուի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ եւ ապահովելով մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում