19:58  ,  29 նոյեմբերի, 2023

«Ուրարտուն» պարտության մատնեց «Արարատին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» ընդունեց «Արարատին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

«Ուրարտուի» կազմում աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն եւ ռուսաստանցի հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոն։ «Արարատից» գոլի հեղինակ դարձավ կամերունցի կիսապաշտպան Բերտրան Մանին։

«Ուրարտուն» 34 միավորով չորրորդն է, «Արարատը» 6-րդ տեղում է՝ 20 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Ուրարտու» - «Արարատ»՝ 2:1

Յայա Սանոգո, 10, Արտյոմ Մաքսիմենկո, 81 - Բերտրան Մանի, 29

«Նոա» - «Վեստ Արմենիա»՝ 5:1

Գոռ Մանվելյան, 33, Արթուր Միրանյան, 69, 11մ, 71, 90, Ջասթին Մեթյու, 90+4 - Անդրե Մենսալաո, 28, 11մ

Նոյեմբերի 28

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 1:1

Ռոբերտ Դարբինյան, 90+1 - Արտակ Դաշյան, 10

Նոյեմբերի 30

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 14:30

ԲԿՄԱ - «Վան»՝ 18:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում