17:58  ,  29 նոյեմբերի, 2023

Արթուր Միրանյանի հեթ-տրիկը նպաստեց «Նոայի» հաղթանակին՝ 5:1 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրում «Նոան» ընդունեց «Վեստ Արմենիային» եւ առավելության հասավ 5:1 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Նոայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը։ Աչքի ընկան նաեւ կիսապաշտպան Գոռ Մանվելյանը եւ հոլանդացի կիսապաշտպան Ջասթին Մեթյուն։ «Վեստ Արմենիայի» միակ գոլը խփեց բրազիլացի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն։

«Նոան» 36 միավորով երկրորդն է եւ 10 միավոր հետ է առաջատար «Փյունիկից»։ «Վեստ Արմենիան» նախավերջինն է՝ 13 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Նոա» - «Վեստ Արմենիա»՝ 5:1

Գոռ Մանվելյան, 33, Արթուր Միրանյան, 69, 11մ, 71, 90, Ջասթին Մեթյու, 90+4 - Անդրե Մենսալաո, 28, 11մ

«Ուրարտու» - «Արարատ»՝ 18:00

Նոյեմբերի 28

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 1:1

Ռոբերտ Դարբինյան, 90+1 - Արտակ Դաշյան, 10

Նոյեմբերի 30

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 14:30

ԲԿՄԱ - «Վան»՝ 18:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում