18:44  ,  29 նոյեմբերի, 2023

Ռոնալդուի դեմ դատական հայց է ներկայացվել ԱՄՆ-ում

Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ կոլեկտիվ դատական հայց է ներկայացվել ԱՄՆ-ում կրիպտոարժույթի Binance բորսան գովազդելու համար, հաղորդում է Cointelegraph-ը։

Ֆլորիդա նահանգի շրջանային դատարան ներկայացված հայցում նշվում է, որ Binance-ը Ռոնալդուի օգնությամբ «ներգրավել է ներդրումներ չգրանցված արժեթղթերում», ինչի հետեւանքով հայցվորները ֆինանսական կորուստներ են ունեցել։

Հայցվորները Ռոնալդուից պահանջում են ֆինանսական փոխհատուցում։

Անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ Binance-ը ԱՄՆ-ի օրենսդրության պահանջներին չհետեւելու համար կվճարի 4,3 միլիարդ դոլար տուգանք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում