16:05  ,  29 նոյեմբերի, 2023

25 տարեկանում մահացել է գերմանական «Յան Ռեգենսբուրգի» ֆուտբոլիստը

Գերմանիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Յան Ռեգենսբուրգի» ֆուտբոլիստ Ագիեմանգ Դիավուզին մահացել է 25 տարեկանում, հաղորդում է Բունդեսլիգայի կայքը։ Մահվան պատճառը չի նշվում։

2015-2018 թվականներին Դիավուզին հանդես է եկել «ՌԲ Լայպցիգի» համակարգում։ Դրանից հետո ներկայացրել է «ԻՆգոլշտադտը», «Վեյեն Վիսբադենը», «Դինամո Դրեզդենը» եւ ավստրիական «Ռիդը»։

Դիավուզին այս ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում միացել «Յան Ռեգենսգուրգին»։

2016-ին նա մեկ հանդիպում է անցկացրել նաեւ Գերմանիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում