16:45  ,  29 նոյեմբերի, 2023

Ֆուտբոլի միջազգային խորհուրդը հաստատել է 10 րոպե տեւողությամբ հեռացում մրցավարի հետ վիճելու համար

Ֆուտբոլի միջազգային խորհուրդը (IFAB) փորձագետների եզրակացությունների եւ առաջարկների հիման վրա՝ նոր կանոն է հաստատել։

Մրցավարների հետ ֆուտբոլիստների վիճաբանությունները կանխելու նպատակով՝ հաստատվել է խաղացողների 10 րոպե տեւողությամբ հեռացումը մրցավարի հետ վիճելու, նրա որոշումները վիճարկելու համար։

Նաեւ հաստատվել է, որ մրցավարների հետ խոսել կարող են միայն թիմերի ավագները, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նոր կանոնները սկզբում կկիրառվեն ցածր լիգաների հանդիպումներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում