14:36  ,  29 նոյեմբերի, 2023

Երեւան-2023․ Հայաստանի 5 ներկայացուցիչ այսօր կարող է ապահովել ԱԱ-ի մեդալ (ուղիղ եթեր)

Երեւանի «Միկա» մարզադահլիճում անցկացվող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունում նոյեմբերի 29-ին տեղի կունենաn քառորդ եզրափակիչ մենամարտերը: Հայաստանն այսօր ունի 5 ներկայացուցիչ:

Ռինգ դուրս կգան Առնո Դարչինյանը (46 կգ), Անդրանիկ Մարտիրոսյան (60 կգ) եւ Տիգրան Հովսեփյանը (50 կգ): Աղջիկների պայքարում կլինեն՝ Հեղինե Պետրոսյան (48 կգ)  եւ Էլեն Պապյանը  (54 կգ) :

Առնո Դարչինյանը (46 կգ) կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Էկվադորի ներկայացուցիչ Քրիսլեր Ժաիր Բոնիլա Գուջարոյի հետ:

Տիգրան Հովսեփյանը (50 կգ) քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Զիմբաբվեի ներկայացուցիչ Քրեյն Մոյոյի հետ:

Անդրանիկ Մարտիրոսյանի (60 կգ) մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ Վլադիսլավ Կավրավը:

Այսօրը պայքարը սկսում են աղջիկները: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները մեկնարկում են քառորդ եզրափակիչներից:

Հեղինե Պետրոսյանը(48 կգ) կմենամարտի ռումինացի Նիկոլետա Կլարիսա Սկյուրտի հետ:

Էլեն Պապյանը  (54 կգ) մրցակիցը լեհ Սյուզաննա Գոլեբիեւսկան է: 

Հաղթանակների դեպքում հայ բռնցքամարտիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում