18:10  ,  29 նոյեմբերի, 2023

Դեկուն՝ Չավիի հնարավոր պաշտոնանկության մասին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է վերջին օրերի մամուլի հրապարակումները կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավիի հնարավոր պաշտոնանկության մասին։

«Այդպիսի խոսակցություններ միշտ էլ կլինեն «Բարսելոնայի» մակարդակի ակումբի շուրջ։ Եթե մենք երկարաձգել ենք պայմանագիրը Չավիի հետ, նշանակում է՝ վստահում ենք նրան»,- Դեկուի խոսքը մեջբերում է Barca Centre-ը։

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել պորտուգալական «Պորտուի» նկատմամաբ եւ նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Այդ հանդիպումից առաջ իսպանական մամուլը գրել էր, որ «Բարսելոնան» կհեռացնի Չավիին, եթե թիմը չհաղթի «Պորտուին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում