17:09  ,  29 նոյեմբերի, 2023

«Մեծ սաղավարտի» մրցաշարերը դուրս կգան ATP-ից ու WTA-ից եւ կստեղծեն «Պրեմիում տուր»

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի (Ավստրալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի բաց առաջնություններ, Ուիմբլդոնի մրցաշար) կազմակերպիչները չեն շարունակի համագործակցությունը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) եւ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) հետ եւ կստեղծեն «Պրեմիում տուր», որի մեջ կներառվի եւս 6 խոշոր մրցաշար, որոնք այժմ ATP-ի «Մասթերս» շարքում են, հաղորդում է The Athletic-ը։

Նախատեսվում է նախագիծը կյանքի կոչել 2-3 տարի հետո։

«Պրեմիում տուրի» նախաձեռնողները հույս ունեն, որ առաջատար թենիսիստների օրացույցը կթեթեւանա, իսկ պարգեւավճարները կաճեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում