13:43  ,  29 նոյեմբերի, 2023

Բրունա Բյանկարդին բաժանվել է Նեյմարից

Բրազիլացի մոդել եւ դերասանուհի Բրունա Բիանկարդին սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է Բրազիլիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարից բաժանվելու մասին։

«Սա անձնական հարց է, բայց քանի որ ամեն օր ինձ հետ կապված նորություններ, ենթադրություններ եւ կատակներ են հայտնվում, ստիպված եմ հայտնել, որ հիմա ոչ մեկի հետ հարաբերություններ չունեմ։ Ես եւ Նեյմարը Մեւիի ծնողներն ենք։ Դա միակ բանն է, որ մեզ կապում է իրար հետ»,- գրել է Բյանկարդին։

Այս տարվա հոկտեմբերին է ծնվել Նեյմարի եւ Բյանկարդիի դուստրը։

Նեյմարն ու Բյանկարդին ծանոթացել են 2020 թվականին։

Նեյմարն ունի նաեւ մեկ որդի, որը ծնվել է 2011 թվականին։ Երեխայի մայրը Նեյմարի նախկին ընկերուհին է՝ Կարոլինա Դանթասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English