13:12  ,  29 նոյեմբերի, 2023

Sinquefield Cup. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup ավանդական մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակ ֆիգուրներով խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ։ Գրանցվեց ոչ ոքի։

Արոնյանը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը 3-ական միավորով բաժանում են 4-6-րդ տեղերը։ Նրանք անցկացրել են 6-ական պարտիա։ Առաջինից երրորդ տեղերը 4-ական միավորով բաժանում են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլին Սոն եւ Լենիեր Դոմինգես Պերեսը։

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։

Sinquefield Cup-ը Grand Chess Tour-ի հերթական փուլն է, մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում