12:47  ,  29 նոյեմբերի, 2023

Մոուրինյոն ցանկանում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է աշխատել Բրազիլիայի հավաքականում, որը մտադիր է 2024թ. Ամերիկայի գավաթից առաջ հաջորդ ամռանը նշանակել նոր գլխավոր մարզիչի, հաղորդում է Goal.com-ը։

Մոուրինյոյի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ կավարտվի հաջորդ ամռանը։ Կողմերը չեն բանակցում համագործակցությունը շարունակելու հարցով։

Անցած ամռանը հայտնի դարձավ, որ Բրազիլիայի հավաքականը նախնական պայմանավորվածություն ունի Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, որի պայմանագիրն Արքայական ակումբի հետ եւս կավարտվի 2024թ․ հունիսին։

Սակայն վերջին օրերին իսպանական եւ բրազիլական լրատվամիջոցները գրեցին, որ Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան հրաժարվել է Անչելոտիին հրավիրելու մտադրությունից։

Մոուրինյոյի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Սաուդյան Արաբիայի ակումբներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում