09:41  ,  29 նոյեմբերի, 2023

Մեսիի հեռանալուց հետո «Բարսելոնան» առաջին անգամ դուրս եկավ ՉԼ-ի փլեյ-օֆֆ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի («Ինտեր Մայամի») հեռանալուց հետո առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։

Խմբային մրցաշարի նախավերջին տուրում իսպանացի Չավիի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթեց պորտուգալական «Պորտուին» եւ H խմբում 12 միավորով առաջին տեղում է։

Նախորդ անգամ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում խաղացել էր 2021թ․ գարնանը։ Այդ տարվա ամռանը Մեսին տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ՝ կնքելով երկու տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս