Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 41-ամյա Ֆիլ Ջագելկան հայտարարեց կարիերան ավարտելու մասին, հաղորդում է BBC-ն։
Ակումբային կարիերայի ընթացքում Ջագելկան հանդես է եկել «Շեֆիլդ Յունայթեդում», «Էվերտոնում», «Դերբի Քաունթիում» եւ «Սթոք Սիթիում»։
Անգլիայի հավաքականում Ջագելկան մասնակցել է 40 հանդիպման, խփել 3 գոլ։ Նա մասնակցել է Եվրո-2012-ին եւ ԱԱ-2014-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում