21:00  ,  28 նոյեմբերի, 2023

Բենեիլ Դարիուշ․ Արման Ծառուկյանը գերազանց մարտիկ է

Խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար, ամերիկացի Բենեիլ Դարիուշը բարձր է գնահատել UFC դասակարգման 8-րդ համար Արման Ծառուկյանի (Հայաստան) որակները։ Նրանք կմենամարտեն UFC Fight Night մրցաշարում դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի Օսթին քաղաքում։

«Արման Ծառուկյանը գերազանց մարտիկ է, օկտագոնում կարողանում է անել ամեն ինչ եւ շատ վտանգավոր է։ Անհամբեր սպասում եմ մեր մենամարտին, որպեսզի լուծեմ այդ խնդիրը։ Կարծում եմ՝ Արմանը սկզբում հարվածների կդիմի, հետո կանցնի ըմբշամարտի»,- Դարիուշի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Դարիուշը MMA-ում անցկացրել է 28 մենամարտ, տարել 22 հաղթանակ։ Ծառուկյանը 23 մենամարտում տարել է 20 հաղթանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում