20:25  ,  28 նոյեմբերի, 2023

Մանուել Նոյերը երկարաձգեց պայմանագիրը «Բավարիայի» հետ

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» 37-ամյա գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը երկարաձգել է պայմանագիրը գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հետ, հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նոյերի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Կողմերը եւս մեկ տարով երկարաձգել են համագործակցությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Նոյերը «Բավարիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 6 հանդիպման, 3 խաղում դարպասը պահել է անառիկ։

Ավելի վաղ Նոյերը հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան ավարտել 40 տարեկանում։

Նոյերը 2011-ին «Շալկեից» է տեղափոխվել «Բավարիա», որի ավագն է 2017 թվականից։ Նա «Բավարիայի» հետ դարձել է Գերմանիայի 11-ակի չեմպիոն, 6-ակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում