19:58  ,  28 նոյեմբերի, 2023

«Փյունիկն» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Փյունիկը» Գյումրիում մրցեց «Շիրակի» հետ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։

10-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը։

Պատասխան գոլը խփեց պաշտպան Ռոբերտ Դարբինյանը։

«Փյունիկը» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Շիրակը» 8-րդն է՝ 13 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 1:1

Ռոբերտ Դարբինյան, 90+1 - Արտակ Դաշյան, 10

Նոյեմբերի 29

«Նոա» - «Վեստ Արմենիա»՝ 16:00

«Ուրարտու» - «Արարատ»՝ 18:00

Նոյեմբերի 30

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 14:30

ԲԿՄԱ - «Վան»՝ 18:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով