19:04  ,  28 նոյեմբերի, 2023

Մ-17 ԱԱ․ Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ

Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ Ինդոնեզիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի մինչեւ 17 տարեկանների առաջնության եզրափակիչ։

Ֆրանսիացիները կիսաեզրափակիչում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան Մալիի հավաքականի նկատմամբ։

Տիտղոսի համար Ֆրանսիայի թիմը կմրցի գերմանացիների հետ, որոնք պայքարից դուրս էին թողել Արգենտինայի թիմին։

Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին։

Մ-17 ԱԱ, կիսաեզրափակիչ

Ֆրանսիա - Մալի՝ 2:1

Իվան Տիտի, 56, Իսմայիլ Բունեբ, 69 - Իբրահիմ Դիարա, 45+4

Հեռացում՝ Սուլեյման Սանոգո (Մալի), 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում